Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

24-02-2021 15:53:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ Անկախության օրվա առիթով։
 
«Մեծարգո տիկին վարչապետ,
 
Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս
եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ Էստոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
 
Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումն ու ամրապնդումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում։
 
Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր երկրին՝ առաջընթաց և բարգավաճում»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար