«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարը չի ազատվել աշխատանքից. ՀՔԾ
24-02-2021 16:55:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը աշխատանքից չի ազատվել և շարունակում է ծառայությունը ՀՔԾ-ում՝ 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ
Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ Մուշեղյանը առավել հայտնի է որպես «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար:
Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե Հրաչյա Մուշեղյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառը իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խոր հակասություններն են:
ՀՔԾ խոսնակը նշեց, որ ՀՔԾ պետի և Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա, և վերջինս շարունակում է պաշտոնավարումը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում