ՀՀ առողջապահության փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»

24-02-2021 18:00:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)
և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը` թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք:
 
COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին:
 
Նշենք, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն` բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար