ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացնելու
24-02-2021 18:04:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա: Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ: