Կառավարման հայկական մեքենան անցավ մունիցիպալ ռեժիմի


Կառավարման հայկական մեքենան անցավ մունիցիպալ ռեժիմի

  • 24-02-2021 18:18:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ezerk.am Ընդգծված գավառական նկարագրով հայկական էլիտան 30 տարի ձեռնամուխ էր պետական կառավարման համապարփակ սպեկտրի բանեցմանը: Արդյունքը ռազմական եւ քաղաքական ջախջախիչ պարտությունն եղավ: Այժմ տեղի է ունենում էլիտայի նահանջը ձեւական դարձած պետականից դեպի հոգեհարազատ գավառական դիրքեր: Դեպի զուտ մունիցիպալ, անգամ կոմունալ մակարդակ: Մեղրիի միջանցքի, բանակի եւ սահմանների հանձնումով ՀՀ հավասարվել է Արցախի:

Պետական ինքնիշխանությունը կորսված է իր գործառույթների լրիվ ծավալով: Միայն մի ասեք՝ բա ԱԳՆ-ն: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն էլ ԱԳՆ ուներ: Ուկրաինան ու Բելառուսը նույնիսկ ՄԱԿ անդամ էին այն ժամանակ:
 
Պետք է կանգ առնել:
 
Պավել Դալլաքյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play