Արցախի դպրոցականները կմասնակցեն իրենց բնակավայրերի զարգացմանը. «Դասավանդիր Հայաստան»-ի նոր ծրագիրը

24-02-2021 18:25:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի կրթության գիտության,մշակույթի և սպորտի նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել:
 
«Համաձայն պայմանագրի՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը ստանձնում է Արցախում կրթական ծրագրեր իրականացնելու առաքելությունը, ինչը, եզակի հնարավորություն կընձեռի արցախցի երեխաներին՝
դպրոցում ստացած առարկայական գիտելիքներն ու ունակությունները օգտագործել սեփական բնակավայրերի զարգացման գործում: Առաջին փուլում «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամն Արցախի ԿԳՄՍ նախարարությանն է նվիրաբերել 500 արկղ-փաթեթներ, որոնք, նշված ծրագրի շրջանակներում, կօգտագործվեն խմբային աշխատանքների իրականացման համար»,-հայտնում են գերատեսչությունից:
 
Արժևորելով կրթական հիմնադրամի հայրենանպաստ գործունեությունը, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը համոզմունք է հայտնել, որ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնած՝ փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը, ըստ էության, կօգնի առաջ շարժվել և հաղթահարել այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են աշակերտության և ուսուցչության առջև։
 
 Արցախի ԿԳՄՍ նախարարություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 187 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար