Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

24-02-2021 18:31:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
 
Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ
բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ու խորացումը:
 
«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ և վրացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամությունը կնպաստի բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության զարգացմանը»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
 
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար