Արցախի նախագահն իր միջնորդությունն է առաջարկում


Արցախի նախագահն իր միջնորդությունն է առաջարկում

  • 25-02-2021 12:57:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով: Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում:
 
Արցախի նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն