Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին
25-02-2021 13:52:25 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին։
Գլխավոր շտաբը ռազմական կառույց է եւ ըստ ՀՀ Սահմանադրության - ապաքաղաքական է։ Գլխավոր շտաբի այսորվա քաղաքական հայտարարությունը հակասահմանադրական է, ուստիեւ հակապետական, կարծում եմ - նաեւ ուղղորդված արտաքին ուժի կողմից, տվյալ դեպքում - Կրեմլից։
Ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախ պետականության վերջը, ինչը հայ ժողովուրդը չպետք է թույլ տա։ Ու այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է այս կամ այն կերպ արտահայտվել, ձայն բարձրացնել։
Մենք ոչ նախկին թալանչիներին հանձնելու եւ ոչ էլ Ռուսաստանին կցելու հայրենիք չունենք!