Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին


Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին

  • 25-02-2021 13:52:25   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին։
Գլխավոր շտաբը ռազմական կառույց է եւ ըստ ՀՀ Սահմանադրության - ապաքաղաքական է։ Գլխավոր շտաբի այսորվա քաղաքական հայտարարությունը հակասահմանադրական է, ուստիեւ հակապետական, կարծում եմ - նաեւ ուղղորդված արտաքին ուժի կողմից, տվյալ դեպքում - Կրեմլից։ 
Ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախ պետականության վերջը, ինչը հայ ժողովուրդը չպետք է թույլ տա։ Ու այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է այս կամ այն կերպ արտահայտվել, ձայն բարձրացնել։ 
Մենք ոչ նախկին թալանչիներին հանձնելու եւ ոչ էլ Ռուսաստանին կցելու հայրենիք չունենք!
 
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական