Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. ՀՀ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն

25-02-2021 14:20:28   | Հայաստան  |  Քաղաքական



Ի գիտություն...
 
Հայաստանի Հանրապետությունն ունի Սահմանադրություն, որի 2-րդ անփոփոխ հոդվածն ամրագրում է՝
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
 
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
 
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
իսկ Սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է՝
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
--------------------------------------------------------------------
Հետևապես՝ մեր պետության համար այս բարդագույն իրավիճակում, ովքեր կմնան ՀՀ Սահմանադրության շրջանակներում, նրանք էլ կլինեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ պաշտպանը:
 
քաղաքագետ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 693 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար