«Իմ աղջիկ»․ նոր տեսահոլովակ հայրերի ու դուստրերի աստվածային սիրո մասին

25-02-2021 14:10:22   | Հայաստան  |  Հասարակություն





«Իմ աղջիկ»․նոր տեսահոլովակ հայրերի ու դուստերի աստվածային սիրո մասին:
Ամերիկայում բնակվող մեր հայրենակից, երգիչ Արմեն Նազարյանը՝բեմական անունը Արմենի օրերս հայ հանդիսատեսի դատին հանձնեց նոր տեսահոլովակ «Իմ աղջիկ» : Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյան է,խոսքերը` Գրիգոր Կյոկչյանի: Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյան է: Տեսահոլովակը հայր ու աղջկա անսահման սիրո մասին է:
 
«Այս երգում յուրաքանչյուր աղջիկ կտեսնի իրեն: Հայրը աղջկա ծնված օրվանից ապրում է դստեր հաջողություններով՝առաջին քայլերից մինչև մեծ բեմ»: 
 
Հոր դերը մարմնավորել է սիրված ու ճանաչված դերասան Ալեքսանդր Խաչատրյանը: 
«Համոզված եմ,որ երգը շատ է սիրվելու,քանի որ երգում կարմիր թելի նման պատմում է հայերի և դուստերի ամենագեղեցիկ ու հուզիչ սիրո մասին»:
 
Երգը թողարկվել է երգչի պաշտոնական Youtub-յան ալիքում,և արդեն հասցրել է սիրվել: 
Ի դեպ Արմենին ունի նաև երգ հայրիկների մասին․«Պապ ջան», որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: 
«Արդեն տևական ժամանակ է համագործակցում եմ իմ տաղանդավոր ընկերներ  Ռիլարդ Մադլենյանի ու Գրիգոր Կյոկչյանի հետ: Իսկ վերջերս էլ մեր թիմին միացավ գործիքավորող   Մարտին Միրզոյանը։ Հանդիսատեսին դեռ շատ հետաքրքիր երգեր ենք մատուցելու»: Սակայն մինչ այս համագործակցել եմ այլ ճանաչված ու սիրված երաժիշտների
հետ,որոնց թվում են «Կարեն-Սևակ»,«Արթուր ֊Բինա»,« MG at 9120 media» փրոդաքշենները, Գուրո Գասպարյանը, Արա Թորոսյանը՝Մուրզոն մի քանի գործ ստեղծել ենք Արսեն Բարասմյանի  ու  Մելոյի հետ:
 
Արմեն Նազարյանը ծնվել է Երևանում,երաժշտի ընտանիքում: Բացի ծնողներից երաժիշտ են եղել մորեղբայրը,որ դասավանդել է Կոնսերվատորիայում: Պապիկը թառահար էր, իսկ տատիկն էլ հրաշալի երգում էր աշուղական –գուսանական երգեր։ 
 
Արմենն ասում է,որ երբ ընտրեց երգարվեստը ընտանիքի անդամների համար զարմանալի չէր: Սակայն նշում է,որ մինչև երգի ասպարեզ մուտք գործելը զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու պարով: Ֆուտբոլային ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էր հասել ու բոլորը նրան «Պելե» էին անվանում: 
 
«Հայաստանից երկու հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից,բայց ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»֊֊֊-ում,քանի որ զորակոչային տարիքում էի: Ինձ օրենքով հասնում էր տարեկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե մենք չվճարեցինք»,֊ասում է զրուցակիցս։
 
Ֆուտբոլին զուգահեռ Արմենը զբաղվում էր նաև պրոֆեսիոնալ պարով, դժբախտ դեպքը պատճառ դարձավ,որ ընդմիշտ թողնի պարահրապարակը: «Մահացավ ուսուցիչս, ես հոգեբանական վատ վիճակում հայտնվեցի ու որոշեցի այլևս չզբաղվել պարով»,֊*-ասում է Արմենը:
 
Որոշ դադարից հետո Արմենը սկսեց երգել,ու շատ պատահաբար ծանոթացավ Սամվել Ամիրաղյանի հետ,որն էլ դարձավ իր առաջին պրոդյուսերը:
 
2004 թ–ին աշխատում էր Armenian Music Center-ում, որպես մենեջեր, իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում: 
 
«Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր,ասում էին թե ի՞նչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում: Մի անգամ էլ Սամվելին իմ իմ ընկեր Գևորգ Մեհրաբյանը  ասել  էր,որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր  տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելը լսեց ինձ ու սկսվեց մեր համագործակցությունը»,֊-պատմեց զրուցակիցս:
 
««Երգս քեզ նվեր» երգով մուտք գործեց երգարվեստ: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը Ավետ Բարսեղյանը: 
 
«Երգն առաջին անգամ հնչեց Էրեբունի -Երևան տոնակատարության ժամանակ: Հետո արդեն տարբեր կողմերից հրավերներ էի ստանում։ Համերգային բուռն գործունեություն սկսեցինք ծավալել, ձայնասկավառկի համար երգերը արդեն պատրաստ էին թողարկման,բայց
ինչ-ինչ խնդիրներ ի հայտ եկան ու մեր համագործակցությունը դադարեց»: 
Արմենը մեկնեց ԱՄՆ-ը ու այստեղ էլ ամեն ինչ սկսեց զրոյական կետից: Այժմ ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ -֊ում: Բայց հայրենիք այցելում է տարվա մեջ մի քանի անգամ։ Իսկ նրա կատարմամբ «Երևան» երգը 2018 թ-ին դարձավ տարվա հիթ: 
«Կյանքս այնպես է դասավորվել որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից:Հումորով ասում եմ․«երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում: Բայց ես չեմ հիսաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն ու այն ինձ խթան է տալիս առաջ շարժվելու համար»:
 
Երգիչը պատրաստվում է թողարկել 4 նոր երգ,որից 3- կունենան տեսահոլովակ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 112 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար