Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում է նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը

25-02-2021 15:10:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Արցախի ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կգումարի:
 
«2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողների սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
 
 
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան)
 
Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան)
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:( Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի  ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար  Դ. Մելքումյան)»,- տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
հարցերը.     «Միջազգային
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար