Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին

25-02-2021 15:17:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ
Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին:
 
Համաձայն հրամանագրի՝ ԱՀ նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը: «Ազատ հայրենիք - Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացուցիչ է նշանակվել Անուշ Զարմիկի Շահրամանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցությունից՝ Իննա Արթուրի Աբգարյանը, «Արդարություն» կուսակցությունից՝ Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից՝ Համեստ Էդուարդի Սուլեյմանյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ԱԺ խմբակցությունից՝ Եղիշե Զավենի Առուշանյանը:
 
Ըստ օրենսդրական կարգավորման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է հրամանագրի հրապարակմանը հաջորդող օրը, ժամը՝ 12:00-ին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 87 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար