Այս երթը նշանակում է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին. վարչապետ

25-02-2021 14:44:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
1lurer.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը քիչ առաջ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ցույց է անցկացնում ընդդիմությունը: Վարչապետը հորդորեց ծափերով ողջունել: «Քանի որ նրանք մեր եղբայրներն են»,- մեկնաբանեց Փաշինյանը:
 
«Այսօրվա ակցիան չի նշանակում, որ մենք սխալներ չունենք, չի նշանակում, որ սխալներ չենք
գործել, որ մենք մեղավոր չենք, որ մենք պատասխանատու չենք, սա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին, ոչ թե ինձ, ոչ թե մեզ, այլ ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին, ժողովուրդը պիտի որոշումներ կայացնի մեր երկրում, թույլ չենք տա ժողովրդի իշխանությունը խլել, նման որևէ փորձ չի հաջողվի»,- նշեց վարչապետը:
 
Եկեք ընդհանրապես այդ միտքը մեր միջից հանենք, որ Հայաստանում կարող են լինել քաղաքացիական բախումներ՝ երթի ընթացքում նշեց Կառավարության ղեկավարը՝ ասելով, որ այդպիսի բան չի կարող լինել, քանի որ այն ժողովրդի հավաքական ցանկությունն է ու մեր բոլորիս հավաքական շահը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 67 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար