Արա Այվազյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին


Արա Այվազյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին

  • 25-02-2021 16:20:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:  
 
Նշվում է, որ Արա Այվազյանը տեղեկացրել է Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումների մասին, ռուսական կողմից ընդգծվել է, որ իրավիճակը համարում են Հայաստանի ներքին գործը և հույս ունեն, որ այն խաղաղ հանգուցալուծում կունենա:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն