Հայրենիքի փրկության շարժման անդամները հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում

25-02-2021 16:27:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց իրենց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ:
 
Նա նշեց, որ չեն տրվելու որևէ սադրանքի՝ հավելելով, որ իրավապահները պարտավոր են կասեցնել
սադրանքի բոլոր փորձերը: «Իրավապահները՝ որպես ուսադիր կրող, որպես հայրենիքին  ծառայելու երդում տված, ռազմական դրության այս պայմաններում պարտավոր են կանգնել բարձրագույն հրամանատարական կազմի, հայոց բանակի գեներալների գնդապետների, գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալների, կորպուսների հրամանատարների կողքին և միանալ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին»,- նշեց Մանուկյանը:  
 
Գեղամ Մանուկյանը դիմեց նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ կոչ անելով կանգնել բանակի հրամանատարական կազմի կողքին:
 
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր ականատես են եղել հայոց բանակի՝ իր ժողովրդի թիկունքին կանգնելու հայտարարությանը՝ շեշտելով, որ աջակցում են հայոց բանակին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 83 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար