Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

25-02-2021 18:15:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 17.30-ին, չի կայացել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան»
խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  
 
Նշենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով:  
 
Մելքումյանը նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էր: 
 
ԱԺ խորհրդի նիստի չկայացումը նշանակում է, որ տեղի չի ունենա նաև ԱԺ արտահերթ նիստը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար