Ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտան փակ պահելու մասին

25-02-2021 18:50:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
 1lurer.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ազատության հրապարակից շարժվել են Ազգային շենքի մոտ, որտեղ փակել են Բաղրամյան պողոտան:
 
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթ է ունեցել: «Իշխանության
հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»:   
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 163 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար