Ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտան փակ պահելու մասին


Ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտան փակ պահելու մասին

  • 25-02-2021 18:50:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 1lurer.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ազատության հրապարակից շարժվել են Ազգային շենքի մոտ, որտեղ փակել են Բաղրամյան պողոտան:
 
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթ է ունեցել: «Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»:   
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play