Արցախի 3 կուսակցությունների հայտարարությունը

25-02-2021 18:36:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ողջունում ենք
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:
 
Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը:
 
Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով  մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ  հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:
 
Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:
 
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի  Կենտրոնական կոմիտե
 
Արցախի Արդարություն կուսակցություն
 
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար