4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ


4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

  • 25-02-2021 18:48:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ստորաբաժանումների սպաների, հրետանու և ենթակա զորամասերի կապի պետերի մասնագիտական ունակությունների զարգացման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում փետրվարի 23-ից 25-ը անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:
 
Հավաքների շրջանակում անձնակազմը ծանոթացել է տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների նշանակությանը, տեղադրման, շահագործման, սպասարկման ու ապամոնտաժման կանոններին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play