«Ապրել` չմոռանալ». հանդիսավոր արարողություն՝ հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի մոտ

25-02-2021 18:53:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր կազմակերպված հանդիսավոր
արարողության նպատակը ևս մեկ անգամ կոթողի խորհուրդը վերաարժևորելն էր: Միջոցառմանը ներկա էին Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, համայնքի այլ ներկայացուցիչներ: 
 
Հարկ է նշել, որ վերջերս անհայտ անձինք պղծել էին հուշարձանը: Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ուժերով այն արագորեն մաքրվել էր և բերվել նախկին տեսքի: 
 
«Այս հուշարձանը միավորում է զրկանքներ կրած երկու ժողովուրդների, և մենք, որպես այդ ժողովուրդների ներկայացուցիչներ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ արհավիրքն այլևս երբեք չկրկնվի: Հայաստանը բաց է ազգային բոլոր փոքրամասնությունների համար, և ես ևս մեկ անգամ հավաստում եմ մեր բարեկամությունը հրեա ժողովրդի հետ»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
 
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ արատավոր այդ երևույթը դատապարտելու և խնդրին արագորեն արձագանքելու համար: 
 
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար