Հրետանավորներն անցկացրել են մարզումներ


Հրետանավորներն անցկացրել են մարզումներ

  • 25-02-2021 18:57:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 24-ից 25-ը 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են մարզումներ։  
 
Մարզումների անցկացման նպատակն էր հրետանավորների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։
Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, հանձնել մասնագիտական առարկաների ստուգարքներ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն