Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

25-02-2021 19:03:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Փետրվարի  25-ին տեղի է ունեցել  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի ղեկավարությամբ:
 
Օրակարգում՝ Արցախի Հանրապետության 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցն էր:
 
Ծրագիրը ներկայացրեց Արցախի Հանրապետության   ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Նա անդրադարձավ  երկու կարևոր ծրագրի՝ տնային
տնտեսությունների հետազոտության և գյուղատնտեսության համատարած հաշվառման: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրության ծրագիր, իսկ այս տարի տարհանված ընտանիքների հետազոտություն է նախատեսվում:
 
Մանուշ Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրերը կազմելիս հաշվի են առնում սպառողների պահանջները, առաջնորդվում են ցուցանիշների միջազգային համատեղելիության սկզբունքով, առկա իրողություններից ելնելով  ծառայությունը կիրառում է նոր մեթոդաբանություն:
 
Արցախի Հանրապետության   ազգային վիճակագրական ծառայության նախագահը պատասխանել է հանձնաժողովի անդամների  ու նիստին ներկա պատգամավորների հարցերին: Խորհրդարանականները բարձրացրին  Հայաստանում գտնվող տարհանված արցախահայությանը վերաբերվող վիճակագրական ծրագրերի անհրաժեշտության հարցը:
 
Քվեարկության արդյունքում 2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը արժանացավ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:
 
Նիստին ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը և խորհրդարանում փորձուսուցում անցնող ուսանողները:
 
   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
  լրատվության և հանրության հետ կապերի  բաժին 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 173 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար