Չարաշահումներ Խոսրովի արգելոցում

25-02-2021 19:15:29   | Հայաստան  |  Հասարակություն





Փետրվարի 8-ին Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արարատի բաժին ստացված գրության հիման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Խոսրովի արգելոցում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր նյութական վնաս։
 
Մասնավորապես, պարզվել է, որ արգելոցի և Փոքր Վեդի գյուղի երկու բնակչի միջև կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր, որոնց համաձայն՝ այդ անձինք պետք է կատարեին պայմանագրով նախատեսված աշխատանքները և վարձատրվեին յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար դրամով։ Սակայն փաստացի այդ աշխատանքները չեն կատարվել Փոքր Վեդի գյուղի բնակիչների կողմից, այլ կատարվել են «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
 
Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում փետրվարի 18-ին քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 
 
 
վնաս։   Մասնավորապես,
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար