Բանակի գեներալներին ներքաշեցին քաղաքական պայքարի դաշտ. գնդապետը կոչ է անում՝ կանգ առեք

25-02-2021 21:10:12   | Հայաստան  |  Քաղաքական



Հարգելի հայրենակիցներ։
Քաղաքական գործիչների անխոհեմ, անհեռատես գործողությունների արդյունքում բանակի գեներալներին ներքաշեցին քաղաքական պայքարի դաշտ, ինչը նույնացվում է բանակի հետ, ըստ այդմ պառակտում մտցնելով 
բանակի շարքերը։ Ավելին կոչեր են հնչում քաղաքականացնելու այլ ապաքաղաքական կառույցներ ևս։
Երկրում առկա մի շարք ճգնաժամերի պայմաններում վերոնշյալ երևույթը էլ ավելի է խորացնում հակասությունները, տանում առճակատման ։
Կոչ եմ անում, ուշքի եկեք, մի պահ կանգ առեք, խորհրդարանական ընտրությունների միջոցով առանց ժամանակ կորցնելու, հանգուցալուծեք այս թնջուկը, անցնցում և անարյուն։
 
պահեստազորի գնդապետ
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 585 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար