Բանակի գեներալներին ներքաշեցին քաղաքական պայքարի դաշտ. գնդապետը կոչ է անում՝ կանգ առեք
25-02-2021 21:10:12 | Հայաստան | Քաղաքական
Հարգելի հայրենակիցներ։
Քաղաքական գործիչների անխոհեմ, անհեռատես գործողությունների արդյունքում բանակի գեներալներին ներքաշեցին քաղաքական պայքարի դաշտ, ինչը նույնացվում է բանակի հետ, ըստ այդմ պառակտում մտցնելով բանակի շարքերը։ Ավելին կոչեր են հնչում քաղաքականացնելու այլ ապաքաղաքական կառույցներ ևս։
Երկրում առկա մի շարք ճգնաժամերի պայմաններում վերոնշյալ երևույթը էլ ավելի է խորացնում հակասությունները, տանում առճակատման ։
Կոչ եմ անում, ուշքի եկեք, մի պահ կանգ առեք, խորհրդարանական ընտրությունների միջոցով առանց ժամանակ կորցնելու, հանգուցալուծեք այս թնջուկը, անցնցում և անարյուն։