Գիտելիքահեն տնտեսությունն այլընտրանք չունի. էկոնոմիկայի նախարարն այցելել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ

26-02-2021 10:30:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: 
 
«Այստեղ ենք
՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել, և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է»,- նշել է նախարարը։
 
Վ․Քերոբյանը համոզմունք է հայտնել, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար