ՊՆ-ի բյուջեի, բարձրացված աշխատավարձերի ու ձեռքբերումների մասին. ՀՀ վարչապետը 2 փաստ է ընդգծում

26-02-2021 10:28:08   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 2 փաստ է ընդգծել՝ կապված բանակի ու պաշտպանության նախարարության հետ: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
 
Կառավարության որոշմամբ՝ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի.
 
-Գնդի հրամանատար
– 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
 
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
 
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
 
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
 
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
 
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
 
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
 
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:
 
2020-ի բյուջեում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք: Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ի դեպ, մեր պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել՝ ինչ գնել, Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար