Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից սադրանքների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ


Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից սադրանքների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

  • 26-02-2021 11:22:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքների մասին:
 
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
 
ՊՆ-ը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն