ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

  • 26-02-2021 11:52:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
 
«Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,- ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն