Վանեցյանի նպատակը գերիների խնդրի լուծո՞ւմն է, թե՞ իշխանության գալը

26-02-2021 13:46:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
1lurer.am  Իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց: Այդ մասին Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ դա անելու է իր անձնական կապերի շնորհիվ:   
 
Դիտարկմանը՝ եթե ձեր նպատակը իշխանության գալը չէ, ինչու ձեր հնարավորությունները չեք օգտագործում և չեք աջակցում իշխանությանն այդ հարցում, Վանեցյանը նշեց, որ չունի պետական լծակ, չունի իշխանության մեջ որևէ կարգավիճակ, որպեսզի լուծի խնդիրը:
 
Հարցին՝ եթե իշխանությունը պաշտոն առաջարկի իրեն գերիների վերադարձի հարցը լուծելու համար, կհամաձայնի՞, Վանեցյանն ասաց. «Ես մեր երկրի համար պատրաստ եմ անել ամեն ինչ, բայց այսօր այդ վիճակը չի, որ միայնակ որոշումներ կայացնեմ: Ես ներգրավված եմ Հայրենիքի փրկության շարժման մեջ, և այսօր այս բազմությունը մեզնից չի պահանջում այս Կառավարության մաս կազմել: Մեզնից կա պահանջ՝ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն»:
 
 
    Դիտարկմանը՝
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար