Կանցնեն արդյոք դպրոցները 5-օրյա ռեժիմի. Հայաստանում սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում

26-02-2021 14:06:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման հարց այս պահին չի քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:
 
«Այս պահին սահմանափակումների մեղմացման հարց չի քննարկվում, քանի որ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ»,- ասաց Խաչատրյանը:
 
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հարց էր ուղղել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ փորձելով հասկանալ՝ ճի՞շտ են մարտի 1-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ 5-օրյա ռեժիմի վերադառնալու մասին լուրերը:
 
Հայաստանում փետրվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 171 510-ի, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: 
 
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը:
 
 
Խաչատրյանը:   Ավելի
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար