Հայտնի է Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը


Հայտնի է Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը

  • 26-02-2021 14:58:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մոսկվայում փետրվարի 27-ին տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: «Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
 
Դա լինելու է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը:
 
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախորդ հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 30-ին և փետրվարի 12-ին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն