Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան

26-02-2021 15:10:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Գլխավոր շտբի երեկ տարածած հայտարարությունը:
 
«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունը ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության
ներքո են, և քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ գործողությունների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը»,- նշեց Աբրահամյանը:
 
Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
 
Փաշինյանը ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց եւ կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում: Նշենք, որ երեկ նախագահը ստացել է վարչապետի առաջարկությունը, սակայն այն դեռ չի ստորագրել: Երեկ նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ եւ հավելել, որ, համաձայն Սահմանադրության, նախագահը երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 104 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար