Իջևանում 10 խմ ապօրինի փայտանյութով բարձված «Ուրալ» է հայտնաբերվել


Իջևանում 10 խմ ապօրինի փայտանյութով բարձված «Ուրալ» է հայտնաբերվել

  • 26-02-2021 15:34:56   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավանից Լուսաձոր գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել են «Ուրալ» մակնիշի բեռնատար՝ մոտ 10 խմ փայտանյութ բարձված։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
 
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փայտանյութի ձեռք բերման աղբյուրը և այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Նոյյան տապան  -   Հասարակություն