ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 4 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 4 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք

  • 26-02-2021 15:44:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լուսանկարում՝ ձախից Առաքել Մարտիկյան, կենտրոնում Պողոս Պողոսյան, աջից՝ Արթուր Չատյան
 
Հայկական ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ երեկվա տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել:
 
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:
 
Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա:
 
Նրանք են՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play