Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնել նախագահի հետ հանդիպումից

26-02-2021 17:30:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
1lurer.am  «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից Վազգեն Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
 
Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ նախագահին են ներկայացրել
իրենց տեսակետները:
 
«Խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ:
 
Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 172 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար