Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Վալենտինա Մատվիենկոյի հեռախոսազրույցը
26-02-2021 17:16:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալեն
տինա Մատվիենկոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրում էին օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին:
Հեռախոսազրույցի ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում