Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա. փոխվարչապետի գրասենյակ
26-02-2021 17:20:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի, և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա՝ 1lurer.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության,
նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որում նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»,- հայտնեցին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից:
Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, թե վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, իսկ Ադրբեջանում դեռ պահվող մարդկանց անվանել ահաբեկիչներ և դիվերսանտներ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում