Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը


Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

  • 27-02-2021 10:38:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 29-ի N19-Ա հրամանի համաձայն հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը http://bit.do/fN4WM:
 
Խորհրդի կազմում ընդգրկվել են բժշկական և մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն