Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,2 հա տարածքում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,2 հա տարածքում բռնկված հրդեհները

  • 27-02-2021 10:48:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 25-ից 26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
 
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
 
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2 հա, Հայանիստ գյուղում՝ 6 հա, Ազատավան գյուղում՝ 400 քմ,
 
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 700 քմ։
 
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,2 հա։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play