Այսօր նախատեսված համերգը հետաձգվում է․ երաժիշտը չեղարկել է իր այցը Հայաստան
27-02-2021 11:43:40 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է
իր այցը Հայաստան, ինչի պատճառով հետաձգվում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որ նախատեսված էր փետրվարի 27-ին։
«Ցավում ենք պատճառված անհարմարության համար և հայցում ենք ունկնդիրների ներողամտությունը։ Միաժամանակ հայտնում ենք, որ ձեռք բերված բոլոր տոմսերը մնում են ուժի մեջ, իսկ համերգի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտարարվի նվագախմբի սոցիալական մեդիայի հարթակներում։ Հակառակ դեպքում տոմսերը կարող են վերադարձվել դրանց ձեռքբերման կետեր»։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում