Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը

27-02-2021 12:25:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
Այսօր լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության  3-րդ տարելիցը: Այդ
առիթով Արցախի Աժ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
 
Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և
պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության դեմ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էին անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը:
 
Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:
 
Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988 թ. փետրվարին արցախահայության՝ իր ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:
 
ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն դրսևորվեց 2020 թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ:
 
Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողոկանության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության
 
Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:
 
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­
 
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն ­­­­­­­­
 
 Արցախի «Արդարություն» խմբակցություն­
 
«Միասնական հայրենիք» խմբակցություն
 
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար