«Ժառանգություն»-ը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

27-02-2021 13:52:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Ժառանգություն» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով չստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանակության որոշումը:
 
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:
 
«Ժառանգությունը» բարձր է գնահատում փետրվարի 26-ի ձեր հանդիպումները, մասնավորապես ՀՀ գործող վարչապետի
և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկած ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, որը  հանրությանը ներկայացրել է իր ծայրահեղ այս քայլի լրջագույն հիմնավորումներ՝  գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին: Ընդ սմին հայտարարության մեջ Հայաստանյան զինված ուժերը նախազգուշացրել են ՀՀ ներկա կառավարությանը «ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
 
ՀՀ ԶՈՒ այս հայտարարության միջազգային գնահատականները հիմնականում ցույց տվեցին, որ այն բնավ չի գնահատվում իբրև «զինված հեղաշրջման փորձ», նույն համոզմանն է նաև Հայաստանյան հանրային-քաղաքական դաշտը սակավ բացատրելի բացառություններով: «Ժառանգությունն» արձանագրում է, որ Հայաստանի առջև ծառացած է պետականության կորստի ծանրագույն սպառնալիք, հարկ է հստակ
և գործուն որոշումներ կայացնել: Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անչառ և ազգաշեն վճիռ կկայացնի՝ չստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանակության որոշումը, որը չի բխում ՀՀ պետական շահերից, և անհրաժեշտության դեպքում դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու այդ որոշման իրավական հիմքերը»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար