Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան

27-02-2021 15:07:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար
Արա Այվազյանը:  
 
«Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ սեփական երկիրը վերածել թուրքական արբանյակի և ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
 
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմում օտարերկրյա զինյալների առկայությունը ճանաչվել է տարբեր երկրների և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Միաժամանակ, հստակորեն ընդգծվել է Թուրքիայի դերակատարումը վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխելու գործում:
 
Արա Այվազյանը հայտնել է նաև, որ Արցախի տարածքում ձերբակալվել են մի քանի օտարերկրյա զինյալներ, որոնք խոստովանական ցուցմունք են տվել: «Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններ»,- նշել է նա:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար