Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
27-02-2021 15:15:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի շենքի դիմաց փետրվարի 27-ին մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:
Ներկայումս հանրահավաքի մասնակիցները միացրել են ազգային, հայրենասիրական երգեր:
Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում