Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են տեղումներ


Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են տեղումներ

  • 27-02-2021 15:33:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության  ամբողջ տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազի:
 
Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 2-ին կեսօրից հետո, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի և 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն