Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ


Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ

  • 01-03-2021 10:20:24   | Հայաստան  |  Սպորտ

 
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։
 
Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնեց առաջատարի դերը և վստահորեն պահպանեց այն մինչև մրցաշարի ավարտը։ Գաբուզյանը 34 կետով բարելավեց անհատական վարկանիշը և դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։
 
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանեցին Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ՝ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին հասավ բրոնզե պարգևը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play